Իրանում այսօր «լռության օր» է
Իրանում այսօր՝ փետրվարի 25-ին, «լռության օր» է, կապված փետրվարի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Քարոզչությունն արգելված է փետրվարի 24-ի երեկոյան ժամը 20.00-ից: Այս մասին գրում է ТАСС-ը:
Իրանի խորհրդարանի պատգամավորության թեկնածուների թիվը 5550 է: Իրանի քաղաքացիները պետք է ընտրեն Մեջլիսի 290 պատգամավորի՝ 4 տարի ժամկետով:
Միաժամանակ, ուղիղ քվեարկության միջոցով 161 թեկնածուից պետք է ընտրվի 88 աստվածաբան և շարիաթի գիտակ՝ փորձագետների խորհրդում՝ 8 տարի ժամկետով: