Ես այլևս չեմ կարողանում բարձրակրունկ կոշիկներ հագնել. Վիկտորյա Բեքհեմ (լուսանկար)
Վիկտորյա Բեքհեմը կտրուկ փոփոխություն է կատարել իր ոճում՝ գերապատվություն տալով տաբատներին, ցածրակրունկ կոշիկներին կամ մարզակոշիկներին և սվիտերներին:
Նորաձևության աստղն իր նոր՝ աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությանը բեմ է բարձրացել հենց այսպիսի տեսքով: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
«Ես կարծում եմ, որ մարդիկ վերջապես ինձ տեսան այնպիսին, ինչպիսին ես կամ իրականում հենց այն ժամանակ, երբ նյույորքյան ցուցադրությանը ես բեմ բարձրացա տղամարդու տաբատով, վիզը փակ սվիտերով և սնիկերսներով:
Ես պարզապես այլևս չեմ կարողանում բարձրակրունկ կոշիկներ հագնել: Համենայն դեպս, աշխատանքային ժամերին: Շատ եմ ճամփորդել և գիտեմ, որ այդպիսի գրաֆիկ ունենալու դեպքում հագուստի մեջ ամենակարևորը հարմարավետությունն ու պարզությունն է»,- նշել է Վիկա Բեքհեմը: