Ամերիկյան Ջիպը «լքել» է ռուսական ավտոշուկան
«Fiat Chrysler Automobiles» ձեռնարկությունների միավորումն ավարտել է «Jeep Compass» ավտոմեքենաների վաճառքը Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Известия» թերթի կայքին:
Ընկերության ռուսական գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ անցյալ տարի Ռուսաստանում վաճառվել է ընդամենը 72 օրինակ, որը կազմում է 2014թ-ի տվյալների -89%-ը:
Վաճառքը չեղարկելու գլխավոր պատճառներից մեկը մեքենայի գինն է, որը համարյա մեկ տարվա ընթացքում բարձրացել է մեկ երրորդով: Ռուսական ավտոշուկայում գրանցված վերջին «Jeep Compass» ավտոմեքենայի գինը կազմում է 1.75 միլիոն ռուբլի:
Ինչպես հայտնել է ընկերության ներկայացուցիչը, ընթացիկ տարվա կեսին ԱՄՆ-ն կներկայացնի «Jeep Compass»-ի ժառանգորդին, որն ունի սովորական աշխատանքային անուն՝ «Jeep C-SUV»: