Փախլավայով ու տոլմայով. Քարդաշյանները հայկական ուտեստներով են նշել հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի 72 ամյակը (լուսանկարներ)
TMZ տաբլոիդը անդրադարձ է պատրաստել, թե ինչպես են Քարդաշյանները նշել իրենց ընտանիքի հոր՝ հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան 72-ամյակը:
Ըստ աղբյուրի՝ սա ցույց է տալիս, որ թեպետ Քարդաշյանը չկա, բայց նրա հիշատակը վառ է:
Նշվում է, որ Քարդաշյանները գրեթե ամբողջ ընտանիքով այս առիթով հավաքվել են իրենց մոր՝ Քրիս Ջեների տանը: Իսկ սեղանին եղել են «ավանդական հայկական ուտեստներ»՝ հումուս, «տափակ հաց», տոլմա, բլղուր, թել պանիր, փախլավա: