Ռուսաստանը խզել է Թուրքիային զենք մատակարարելու մասին բոլոր պայմանագրերը
Ռուսաստանը դադարեցրել է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, այդ թվում` սպասարկման ոլորտի պայմանագրերը: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը` հղում անելով Ռուսաստանի նախագահի` ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինին:
«Մենք ունեինք պայմանագրեր, մենք ունեինք մատակարարումներ թե սպառազինությունների, թե հրետանային համակարգերի ոլորտներում: Բնականաբար, այժմ բոլոր մատակարարումները և պայմանագրերը, այդ թվում` ծառայողական, դադարեցված են»,- հայտարարել Կոժինը:
Նա նշել է, որ բանակցություններ և պայմանագրեր չեն լինի, քանի դեռ «իրադրությունը չի փոխվել այն ուղղությամբ, որի մասին խոսել է ՌԴ նախագահը»: