Ռուսաստանը 2 օդաչուի համար կորցրեց իր բարեկամին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը 2 օդաչուի համար կորցրեց բարեկամ Թուրքիային: Այս մասին հաղորդում է Milliyet-ը:
«Մենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի թշնամին չենք: Մենք չենք ցանկանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, ինչպես Ռուսաստանն է անում: Ռուսաստանը 2 օդաչուի համար կորցրեց իր բարեկամին»,- նշել է Էրդողանը:
Ըստ Էրդողանի, եթե Ռուսաստանն իր շահերն ունի Սիրիայում, ապա Թուրքիայի համար Սիրիան կյանքի-մահու հարց է:
Ինչ վերաբերում է ռուսական օդանավին, ապա Թուրքիայի նախագահը կրկին պնդել է, թե ռուսական օդանավը խախտել է Թուրքիայի օդային սահմանը, որի համար էլ իրենք կործանել են այն: