Ավիափոխադրումների շուկայում իրականացվում են ստուգումներ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է լայնածավալ ուսումնասիրություն ավիափոխադրումների շուկայում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանից: Նա նաև նշել է, որ որ այդ նպատակով հրավիրվել է նաև ԱՄՆ մրցակցային մարմնի իրավաբանական վարչության պետ Ստյուարտ Հիրշֆելդը: Ուսումնասիրությունները լայնածավալ են և ընդգրկում են ոլորտն ամբողջությամբ՝ ավիավառելիքի գնային փոփոխություններից մինչև ավիատոմսի ինքնարժեքի ձևավորում և դաշտում առկա հնարավոր մրցակցային խնդիրներ:
«Այս պահին ՀՀ-ում ավիափոխադրում իրականացնող բոլոր ընկերություններն էլ օտարերկրյա ընկերություններ են, բայց քանի որ նրանք գործունեություն են իրականացնում մեր երկրում, հետևապես պարտավոր են պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները»,- նշել է նա: