ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Իրանը, ԵՄ-ն և ՄԱԿ-ը արդար չեն գործում Սիրիայի հրադադարի հարցում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Իրանը, ԵՄ-ն և ՄԱԿ-ը արդար չեն գործում Սիրիայի հրադադարի հարցում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ երկիրն իրավունք ունի ահաբեկիչների դեմ գործողություններ սկսել ոչ միայն Սիրայում, այլև այնտեղ, որտեղ ահաբկչության իրական սպառնալիք կա:
Նախօրեին Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան ողջունել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին որոշումը: