Միկան Մոսկվայում կմասնակցի Կանանց միջազգային օրվան նվիրված համերգի
«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) մարտի 3-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Կանանց միջազգային օրվան նվիրված համերգին: Միջոցառումը մի բեմում համախմբելու է «Մանկական եվրատեսիլ», «Մանկական Նոր ալիք» և «Մանկական ձայնը» նախագծերի մասնակից հայտնի պատանիներին, ովքեր համերգային ծրագրի ընթացքում կներկայացնեն տոնական կատարումներ եւ կհղեն իրենց երաժշտական մաղթանքը կանանց:
Միկան հանդիսատեսին կներկայանա 2 կատարումներով:
Համերգը եթեր կհեռարձակվի մարտի 8-ին՝ ռուսական «Music box» հեռուստաալիքով:
Համերգի կազմակերպվել է Իգոր Կրուտոյի անվան «Հայտնի երգերի ակադեմիա»-ի կողմից, որը ամենամասշտաբային միջոցառումների, երաժշտական մրցանակաբաշխությունների, մրցույթների եւ հեռուստահաղորդումների կազմակերպիչներից է: