Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ
Ադրբեջանը բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանին «Հայաստանին ապօրինի զենք վաճառելու համար»: Այս մասին Vesti.Az-ին հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:
«Ադրբեջանի ԱԳՆ-ը հաղորդել է, որ ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա է ուղարկել կապված այն հաղորդագրության հետ, որի համաձայն փետրվարի 10-ին ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Հայաստանի միջև վարկային համաձայնագիրը, որով հայկական կողմին վաճառվում է 200 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք զենք և ռազմական տեխնիկա»,-ընդգծել է նա:
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը բազմիցս հրավիրել է միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղում զենք տեղակայելու փաստի վրա, ուստի ակնկալում է արտահանող երկրներից երաշխիքներ ստանալ, որ վաճառված զենքը չի տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում: