12 մանկական գիրք, որոնք գրել են համաշխարհային աստղերը (լուսանկարներ)
Ռուս և արտասահմանյան աստղերը պարբերաբար փորձում են իրենց ուժերը, որպես գրող: Այս մասին հայտնում է Family.rambler.ru-ն:
Շատ աստղային ծնողներ հորինում են հեքիաթներ իրենց երեխաների համար, այնուհետև, պայմանագիր կնքում տպագրատների հետ: Թե ում գրքերն են գրավել հազարավոր սրտեր ներկայացնում ենք ստորև.
Մադոննա- «Հակոբը և յոթ գողերը» (2004)
Մադոննան ունի գրված 6 մանկական գիրք: Յուրահատուկ տեղ ունի այս ցուցակում «Հակոբը և յոթ գողերը» գիրքը:
Մաքսիմ Ֆադեև-«Բուն: Ռազմիկի սիրտը» (2015)
Փոլ Մաքարթնի-«Բարձր ամպերում» (2005)
Այս գրքի օգնությամբ բուսակեր և կենդանիների պաշտպանը ցանկացել է սովորեցնել երեխաներին հոգ տանել շրջակա միջավայրի մասին: Գիրքը թարգմանվել է նաև ռուսերեն:
Շակիրա-«Դորայի արկածային ճանապարհորդությունը» (2013)
Երգչուհու գրած այս գրքի բովանդակությունը կայանում է նրանում, որ շնորհիվ մեր գիտելիքների և կրթության, մեզ հասանելի են դառնում իրական արկածներ: Այս գրքի հիման վրա Nickelodeon-ը նկարահանել է մուլտֆիլմ:
Բարաք Օբամա-«Քո մասին եմ երգում, հաղորդագրություն իմ աղջիկներին» (2010)
Գիրքը հրատարակվել է 2010 թվականին: Գրքի վրա պատկերված են Մալիյան և Սաշան երկրի առաջին շան հետ միասին: Գիրքը նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների համար:
Ջոն Տրավոլտա- «Դիպչել աստղերին»(1997)
Գրքի հերոսը 8 տարեկան Ջեֆն է, որը երազում է թռչել երկնքում և հետևել աստղերին: Գիռքը նվիրվում է իր ավագ որդուն, որը հեռացել է կյանքից 2009 թվականին: