Սելին Դիոնը ամուսնու մահից հետո վերադարձել է բեմ
Երգչուհի Սելին Դիոնն ամուսնու մահից հետո առաջին անգամ բեմ է վերադարձել: Փետրվարի 23-ին նա ելույթ է ունեցել Լաս-Վեգասում: Երգչուհու համար այն շատ էմոցիոնալ երեկո է եղել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Իմ կարիերան նրա համար գլուխգործոց էր: Նրա երգերը, նրա սիմֆոնիաները...Նա ցավ կապրեր, եթե այս ամենը մնար անավարտ: Ես վաղուց հասկացել էի՝ երբ նա թողնի մեզ, ես պետք է շարունակեմ մեր գործը»,-ասել է երգչուհին:
Երգչուհու խոսքով՝ Ռենեն, իր ամենախիստ քննադատն է եղել: