Թուրքիան ողջունել է ԱՄՆ-ի և ՌԴ-ի՝ Սիրիայում հրադադարի ռեժիմ սահմանելու որոշումը
Թուրքիան ողջունել Է ԱՄՆ-ի և Ռուսաստանի՝ Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիրը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Նման հայտարարությամբ հանդես է եկել փոխվարչապետ Նումեն Կուրտուլումուսը, սակայն նշել է, որ կասկածում է, թե բանակցությունները դրական արդյունք կտան:
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, որի շրջանակներում կողմերը որոշել են Սիրիայում հրադադարի ռեժիմ սահմանել: