Թագուհին ցնցված է արքայազն Հարիի ընտրությամբ
Անկախ նրանից, որ արքայազն Հարրին ունի բավականին ազատամիտ բնավորություն, նա ցանկանում է գտնել իր երկրորդ կեսին և կազմել ընտանիք: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն: Վերջերս հայտնի դարձավ, որ արքայազնը կրկին սիրահարվել է: Նրա ընտրյալն է 22-ամյա ամերիկուհի` Ջուլիետ Լաբելը, որն աշխատում է PR-ի գծով օգնական «Dior» ընկերությունում:
Զույգը ծանոթացել է Լոս Անջելեսում` 2016 թվականին, երեկույթի ժամանակ: Ինչպես նշում են ընկերները, նրանք անմիջապես լեզու գտան:
Եղիզաբեթ 2-րդը բացասական է վերաբերվում թոռան ընտրությանը: Ջուլիետը համացանց էր տեղադրել իր լողազգեստով նկարը և դրանով փչացրել էր իր համբավը: Թագավորական ընտանիքը ցնցված էր:
Դադարեցրել են նրանք իրենց հարաբերությունները, թե ոչ, հայտնի չէ: