Ջենիֆեր Լոպեսի երեխաները նշում են իրենց ծննդյան 8-րդ տարեդարձը
Երեկ Ջենիֆեր Լոպեսի և Մարկ Էնտոնիի երկվորյակ երեխաների` Էմմիի և Մաքսի ծննդյան 8-րդ տարեդարձն էր: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն: Իր էջում երգչուհին ոչ միայն տեղադրել է լուսանկարներ, այլև խոստովանել է, թե որքան շատ է նրանց սիրում:
«Շնորհավոր, իմ կյանքի լույսեր: Այն պահից ի վեր, ինչ լույս աշխարհ եկաք, իմ կյանք բերեցիք երջանկություն և ուրախություն: Ես հպարտանում եմ ձեզանով: Վստահ եմ, որ կդառնաք բարի և սիրող մարդիկ»: Այսպիսի գրություն էր արել երգչուհին իր էջում:
Ավելացնենք, որ երկվորյակների ծնողները բաժանվել են 2011 թվականին: Այնուհետև երգչուհին սկսեց հանդիպել պարուսույց Կասպեր Սմարտի հետ: Երեխաները նրան շատ են սիրում, և անհամբեր սպասում են, թե իրենց մայրը երբ է ամուսնանալու նրա հետ: Մարկը 2014 թվականին ամուսնացել է մոդել Շենոն դե Լիմայի հետ: