Թուրքիան աջակցում է Սիրիայի ահաբեկիչներին. Դավութօղլու
Եթե Սիրիայի հողերի մի մասը Ասադի իշխանության վերահսկողության տակ է գտնվում, ապա դա տեղի է ունեցել միայն շնորհիվ Թուրքիայի: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով «Milliyet»-ին:
Ինչպես հաղորդվում է, Դավութօղլուն «Al Jazeera»-ին տված հարցազրույցի ընթացքում սկանդալային հայտարարություն է արել: Նա նշել է, որ Թուրքիայի աջակցության շնորհիվ է, որ ահաբեկիչները կարողանում են Ռուսաստանի, Սիրիայի կառավարության, Իրանի և «Հեզբոլլահ»-ի ճնշմանը դիմադրել: «Մենք կշարունակենք աջակցել ընդդիմությանը»,- ավելացրել է Թուրքիայի վարչապետը:
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս Դավութօղլուն նշել է, որ հարաբերությունների բարելավման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում:
Ինչ վերաբերում է Սիրիայի՝ փետրվարի 27-ից ուժի մեջ մտնող հրադադարին, Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան այնքան ել լավատեսորոն չէ տրամադրված դրա իրականացման հարցում: