Ես կարոտում եմ այս տղային. ո՞ւմ է կարոտել Մադոննան (լուսանկարներ)
Երգչուհի Մադոննան էությամբ պայքարող է: Նա հուսահատված պայքարում է, որպեսզի իր որդի Ռոկին վերադառնա տուն: Նշենք, որ նրա որդին անտեսում է դատարանի որոշումը, և չի շտապում վերադառնալ ԱՄՆ: Այժմ նա բնակվում է իր հոր` Գայա Րիչիի և նրա ընտանիքի հետ միասին: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Ըստ տարածվող լուրերի՝ նա դադարել է հաճախել դպրոց, և սկսել օգտագործել մարիխուաննա: Մադոննայի սիրտը ցավում է: Նա չի դադարում պայքարել որդու սիրտը գրավելու համար:
57-ամյա երգչուհին տեղադրել է որդու լուսանկարն Instagram-ի իր էջում, և մեկնաբանել. «Ես կարոտում եմ այս տղային, որը լի է կյանքով և սիրով: Հույս ունեմ՝ մենք շատ շուտով կհանդիպենք: Լույսը կուրացնում է»: