Արարատ Քեշյանը չի հասցնում տեսնվել կնոջ հետ (լուսանկար)
«Универ» սերիալի հայազգի դերասան Արարատ Քեշյանի ընտանիքը շատերն օրինակելի են համարում: Երջանիկ ընտանիքում մեծանում է նրանց դուստրը՝ Եվան: Նրանք, ովքեր հետևում են ընտանիքին, գիտեն, որ Կատյա Քեշյանը երբեք տեղում չի նստում. դերասանի կինը զբաղվում է սեփական բիզնեսով: Այս մասին հայտնում է Starhit.ru-ն:
Արարատն ու Կատյան այնքան զբաղված են, որ չեն հասցնում նույնիսկ ուղղակի տեսնվել: Կատյա Քեշյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել սիրելի ամուսնու հետ՝ բողոքելով նրա հետ պատահական հանդիպումներից:
«Տանը չենք տեսնվում, իսկ ահա Պիտերում բախտ վիճակվեց»,- լուսանկարին կից գրել է դերասանի կինը:
Քեշյանի կնոջ միկրոբլոգին հետևողներն իրենց ուրախությունն են հայտնել այն մասին, որ ամուսինները միասին ժամանակ են անցկացրել: Շատերը նկատել են, որ Արարարտը հոգնած տեսք ունի նկարում:
Երկրպագուներից շատերը միշտ զարմացել են, թե ինչպես է հաջողվում ընտանիքն ամուր պահել, երբ և՛ կինը, և՛ ամուսինը խիստ զբաղած են լինում: Կատյայի խոսքով՝ ամուսինները երկուսն էլ պետք է աշխատեն և ինքնակրթվեն, զարգանան, որպեսզի հետաքրքրությունը մեկը մյուսի նկատմամբ էլ ավելի աճի: