Այժմ Ելցինի և Գորբաչովի քաղաքականությունը գնահատելու ժամանակը չէ. Քադիրով
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովն արձագանքել է ռեժիսոր Նիկիտա Միխալկովի՝ Ռուսաստանի երբեմնի նախագահ Բորիս Ելցինի և ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի քաղաքականությունը քննարկելու առաջարկին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Русская служба новостей»-ին:
Քադիրովը հայտնել է այն մասին, որ այժմ քաղաքական գործիչների քաղաքականությունը գնահատելու ժամանակը չէ:
«Այսօր մենք պետք է թողնենք բոլոր խնդրահարույց թեմաները: Եթե ինձ հարցնեն՝ Ելցի՞նն է արդյոք Չեչնիայում պատերազմ սկսել, ես կասեմ՝ այո՛, այն սկսել է Ելցինը, սակայն այսօր դա գնահատելու և քննարկելու ժամանակը չէ: Դա նրա մեղքը չէ, նա անգործության էր մատնվել: Նրա շրջապատում Բերեզովկին էր, Խոդորկովսկին և ուրիշներ: Նրանք Ելցինին դարձին այդպիսին: Նա ոչինչ չէր անում և չէր էլ պատկերացնում: Նա հիվանդ մարդ էր: Ինչի՞ համար նրան քննադատենք: Եվ սա վերաբերում է նաև Գորբոչովին»,- հայտնել է Քադիրովը:
Ավելի վաղ Միխալկովն առաջարկել էր Գորբաչովի և Ելցինի քաղաքականությունը, որը հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը, պետական մակարդակով հանցագործություն որակել: