Այսօր կծնվի Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի առաջնեկը
Հաղորդավար Վահե Խանամիրյանն իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում նշում է, որ այսօր կծնվի իր և կնոջ՝ Լիլիթի երեխան:
«Ամենակարևօր օրն է մեզ Համար։ Նոր փուլ, նոր կարգավիճակ, նոր պատասխանատվություն, նոր երջանկություն։ Մինչև հիմա իմի չէի բերել զգացողություններս ու զգացմունքներս, նոր գիտակցումով եմ սկսել օրս ու անհամբեր սպասում եմ: Աստծո կամքով թող ամեն ինչ հաջող անցնի... Միտեսակ ձեռքերս ու ձայնս դողում են: Սիրում եմ Ձեզ Լիլ։ ԱստԾո լույսը ձեզ հետ թող լինի»,-գրել է Վահե Խանամիրյանը: