Ջենիֆեր Լոպեսի դուստրը նման է մայրիկին
Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Facebook սոցիալական ցանցում տեղադրել է իր դստեր լուսանկարը: Էմմին, այդպես է Լոպեսի դստեր անունը, հագել է բաց կապույտ զգեստ, ձեռքին ունի արջուկի տեսքով քաղցրավենիք և նստել է մոր գիրկը:
Էջում՝ լուսանկարի մեկնաբանությունների մեջ երգչուհու ընկերները գրում են, որ նրա դուստրը նման է մայրիկին: