Պուտինը հայտնել է իր և Օբամայի՝ Սիրիայի հրադադարի հարցով համաձայնության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия 24» հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Բարաք Օբամայի հետ, որի ընթացքում պետությունների առաջնորդները քննարկել են Սիրիայի հրադադարի համաձայնության հարցը, որը կնքել են ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ինչպես հայտնել է Պուտինը, Սիրիայում կռվող բոլոր կողմերը մինչև փետրվարի 26-ը պետք է հայտնեն իրենց հավատարմությունը հրադադարի ռեժիմին, որից հետո կողմերը կշարունակեն ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին:
Պուտինի խոսքով՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի համատեղ աշխատանքը միջսիրիական կարգավորման հարցի շրջանակում կարող է օրինակ ծառայել ողջ աշխարհի համար՝ ահաբեկչությունների դեմ պայքարի հարցով:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել էր Սիրիայի հրադադարի մասին համաձայնությունը: