Պուգաչովան իր երբեմնի ընկերուհի Տիմոշենկոյին առաջարկել է միասին երգել
Ալլա Պուգաչովան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ Ուկրաինայի ամենախոշոր «Հայրենիք» ընդիմադիր կուսակցության առաջնորդի՝ Յուլիա Տիմոշենկոյի հետ է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Երգչուհին Տիմոշենկոյին առաջարկել է միասին երգել:
«Հե՜յ, ընկերուհի, միգուցե միասին երգե՞նք»,- գրել է Պուգաչովան:
Երգչուհու այս գրառումն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում շուրջ 9 000 «լայք» է հավաքել:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Պուգաչովան և Տիմոշենկոն, իրոք, ընկերուհիներ են եղել, սակայն հինգ տարի առաջ իրենց հարաբերությունները խզել են: