Քիմ Քարդաշյանը առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարը
Համացանցում հայտնվել է հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և նրա ռեփեր ամուսնու` Քանյե Ուեսթի որդու` Սեյնթ Ուեսթի առաջին լուսանկարը: Կարծես, թե պատահական չէ, որ զույգը հենց այսօր է որոշել հրապարակել Սեյնթի լուսանկարը, քանի որ այսօր Քիմի հոր` Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրն է.
«Այսօր իմ հայրիկի ծնունդն է: Հաոզված եմ` նա այս կյանքում ամենից շատ կցանկանար հանդիպել իր թոռնիկների հետ: Այսպիսով, ցանկացա Սեյնթի այս լուսանկարով կիսվել բոլորիդ հետ»,-փոքրիկի լուսանկարի վերեւում գրել է Քիմը: