Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հանգուցյալ հոր ծննդյան օրը (լուսանկար)
Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր մահացած հոր՝ հայազգի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի լուսանկարը և գրել.
«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ: Այնքան շատ բաներ եղան մեր կյանքում այն պահից ի վեր, ինչ դու հեռացար: Եվ ես գիտեմ, որ դու իմ պահապան հրեշտակն ես, ով այդ ամենը բացահայտորեն տեսնում է: Ես քեզ սիրում եմ և շատ կարոտում»: