Ադրբեջանցի ցուցարարներին Շվեդիայի հայ համայնքը դիմավորել է Արցախի դրոշներով
Փետրվարի 20-ին, Շվեդիայում ՀՀ դեսպանության առջև տեղի ադրբեջանցիները կազմակերպել էին ցույց, որպեսզի ոչ աշխատանքային օրվա ընթացքում նկարվեն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության առջև` հետո սեփական մամուլում մարդաշատ ցույցի մասին ապատեղեկատվություն տարածելու նպատակով։
Շվեդիայի հայ համայնքի երիտասարդները, նախապես տեղեկանալով ցույցի կազմակերպման մասին, ադրբեջանցիներին դիմավորել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներով։ Արդյունքում ադրբեջանական սակավամարդ ցույցը շատ կարճ ժամանակում ցրվել է։