Պուտինը և Քաթարի էմիրը պայմանավորվել են Սիրիայի ճգնաժամը կարգավորելու ուղիների շուրջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Քաթարի էմիր Թամիմ բեն Համիդ ալ-Թանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են Սիրիայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված տարբեր մակարդակի տեղեկատվություն փոխանակել: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
«Որպես շարունակություն Քաթարի էմիրի Մոսկվա կատարած վերջին այցի բանակցությունների, առաջնորդները քննարկել են Սիրիայում իրադրության ակտուալ հարցերը: Պայմանավորվել են, մասնավորապես, որ ակտիվացնում են տարբեր մակարդակներում տվյալների երկկողմանի փոխանակումը, որն ուղղված է հակամարտոթյան լուծման գործում համագործակցության ուժեղացմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Մոսկվա այցի ժամանակ Քաթարի էմիրը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարևոր դեր է կատարում սիրիական ճգնաժամի լուծման գործում: