Բեքհեմների ընտանիքը մեկնում է Լոս Անջելեսից (լուսանկարներ)
Բեքհեմների ընտանիքին նկարահանել են Լոս Անջելեսի օդանավակայանում: Վիկտորյան, Դևիդը և նրանց երեխաները` Ռոմեոն, Բրուկլինը, Կրուզը և Հարփերը մեկնում էին Մալիբու, որպեսզի նշեին Կրուզի 11-րդ տարեդարձը:
Նրանց ընտանիքը կարելի է համարել աշխարհի ամենաոճային ընտանիքներից մեկը: Նույնիսկ օդանավակայանում, ընտանիքի անդամներն ավելի լավ տեսք ունեն, քան շատերն իրենց առօրյա կյանքում: Զարմանալու կարիք չկա, քանի որ ընտանիքի անդամներից մեկը հայտնի դիզայներ է:
Բեքհեմների ընտանիքում ճաշակը մանկուց է ձևավորվում: Դա կարելի է հասկանալ, միայն նաելով փոքրիկ Հարփերին, որը հավակնում է «Ամենաոճային» լինելու կոչմանը և դնում է նույն ակնոցը` ինչ իր հայրը: