Սիրիայում ցամաքային գործողություններ կատարելն օրակարգային հարց չէ. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու հարցերն օրակարգի մեջ չեն մտնում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters»-ին:
Չավուշօղլուն նաև նշել է, որ Սիրիայում ցամաքային ցանկացած գործողության պետք է մասնակցեն կոալիցիայի անդամ երկրների բոլոր կողմերը:
Ավելի վաղ, Թուրքիայի ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր չէ Սիրիայում միայնակ գործողություններ սկսել:
Նա նշել է, որ Անկարան Սիրիայում գործողություններ կսկսի միայն կոալիցիայի կազմում: