Դեմքի դիմակներ՝ սոդայով
Սննդային սոդան նաև լայն օգտագործում ունի դեմքի խնամքի պարագաների մեջ: Դրանով կարելի է պատրաստել մի շարք դիմակներ, որոնք ակնհայտորեն կմաքրեն դեմքի մաշկը:
1. Սովորական oգտագործման դեմքի գելին ավելացրնել կես թեյի գդալ սոդա, և ձեռքերի նուրբ մերսումներով քսել դեմքին, այնուհետև դեմքը լվանալ սառը ջրով:
2. Մի ճաշի գդալ ալյուրին կամ օսլային ավելացնել մի թեյի գդալ սոդա, այնուհետև կես գդալ տաք ջուր: Ստացված մասսան անմիջապես քսել դեմքին և սպասել 15 րոպե: Լվանալ սառը ջրով: