Բրիտանական ֆիլմերի փառատոն՝ Հայաստանում
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ շաբաթ օրը «Մոսկվա» կինոթատրոնում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Այս տարի փառատոնի կարգախոսն է՝ «Ամենալավը՝ Բրիտանիայից»: Փառատոնի կազմակերպիչներն են՝ բրիտանական կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչները, Բրիտանական դեսպանատունը և Հայաստանի մշակույթի նախարարությունը:
Հանդիսավոր արարողության բացմանը ներկա էին՝ Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորդը, Հայաստանի մշակույթի փոխնախարար՝ Ներսես Տեր- Վարդանյանը:
Փառատոնը սկսվեց «Տիկինը բեռնախցիկից» ֆիլմով, որի ռեժիսորն է՝ Նիկոլաս Հայնթերը:
14-րդ փառատոնի շրջանակներում՝ կցուցադրվեն 7 կինոֆիլմեր Հայաստանի շրջաններում:
Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 20-ից 26-ը«Մոսկվա» կինոթատրոնում, ինչպես նաև կցուցադրվեն Դիլիջանում, Ալավերդիում և Ապարանում: