«Օսկար»-ի կազմակերպիչները մասնակիցների թվում սևամորթ դերասանների են ընդգրկել
Վերջին ամսվա ընթացքում հոլիվուդյան աստղերը չեն կարողանում հանգիստ ապրել «Օսկար»-ի շուրջ ծավալված սկանդալի պատճառով:
Խնդիրն այն էր, որ անվանակարգերում և մասնակիցների թվում ներկայացվել էին միայն սպիտակամաշկ դերասաններ:
Սկանդալը միջոցառման կազմակերպիչներին ստիպել է որպես մասնակից ներկայացնել նաև մի քանի սևամորթ դերասանների, որպեսզի ամեն ինչ հավասար լինի: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Այսպես, օրերս հայտնի է դարձել, որ 2016 թվականի «Օսկարին» մասնակցելու են Մորգան Ֆրիմանը և Ջոն Լեջենդը:
Ինչպես հայտնել են կազմակերպիչները, այս կերպ արարողությանը կմասնակցի յոթ սևամորթ արտիստ, իսկ դա արդեն հնարավոր չէ համարել ռասսայական խտրականության դրսևորում: