Մեծացել եմ՝ հայկական արմատներիս կապված, ցանկանում եմ, որ նույնը լինի երեխաներիս պարագայում. Քիմ Քարդաշյան (լուսանկարներ)
News.yahoo.com կայքը հարցազրույց է անցկացրել աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանի հետ, որտեղ վերջինս անդրադարձել է իր հայկական արմատներին:
«Երբ փոքր էինք, հայրս՝ Ռոբերտ Քարդաշյանը, հաճախ էր պատմում հայերի, Հայաստանի մասին: Մենք սնվում էինք հայկական սնունդով, լսում հայկական երաժշտություն: 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ նախնիներս գաղթել են ԱՄՆ: Օսմանյան կայսրությունը կոտորեց 1.5 մլն հայերի: Եթե նախնիներս չգաղթեին, միգուցե, այսօր մենք չէինք լինի»,- անկեղծացել է Քիմը:
«Քարդաշյանների այցը Հայաստան մեծ աղմուկ բարձրացրեց Հայոց ցեղասպանության շուրջ: Նրանց շնորհվ ինֆորմացիան մեծ տարածում ունեցավ: Նրանք կոչ էին անում վերականգնել արդարությունն ու բացառել հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը»,- ABC News պարբերականիի հետ զրույցում նշել էր Վաշիգթոնի հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:
«Ես կիսով չափ հայ եմ: Մեծացել եմ՝ հայկական արմատներիս կապված: Ցանկանում եմ, որ նույնը լինի երեխաներիս պարագայում»,- ասել է Քիմը: