Նշում են արևի օրը
Երկրագնդին ամենամոտ աստղը՝ արևը, տիեզերական էներգիայի հզորագույն աղբյուրն է: Արևը համարվում է երկրագնդի կենդանական և բուսական աշխարհի գոյության հիմնական նախապայմանը: Այն նաև էներգիա ստանալու հիմնական բնական աղբյուրներից է:
Այսպիսով, սկսած 1994 թվականից «Արևի էներգիայի եվրոպական միջազգային կազմակերպություն»-ը բարեգործական հիմունքներով կազմակերպում է «Արևի օրը»՝ աշխարհի ուշադրությունն արևի և դրա օգտակարության վրա կենտրոնացնելու նպատակով :