Ինչո՞ւ է Sia-ն թաքցնում իր դեմքը
Մի քանի տարի առաջ նա մուտք գործեց համաշխարհային շոու-բիզնես և գրեթե միանգամից մի քանի միլիոն երկրպագու ձեռք բերեց: Նրա յուրօրինակ ձայնը և արտասովոր բեմական կերպարը գրավեցին հանրության ուշադրությունը, և դրա արդյունքը պահպանվում է մինչև օրս:
Շատ երկրպագուներ փորձում են բացահայտել ավստրալացի երգչուհի Sia-ի ձայնի գաղտնիքը, և ահա, դրանցից մեկը երգչուհին բացահայտել է: Նա պատմել է, թե ինչու է թաքցնում դեմքը, և ինչի համար է պետք առեղծվածային լինելը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
«Տասը կամ տասներկու տարի ես երգչուհի եմ եղել, ով չի ունեցել մեծ հաջողություն: Ես հարբեցող և թմրամոլ եմ եղել, իսկ հետո սկսեցի վարել սթափ կյանք և գիտակցեցի, որ այլևս չեմ ցանկանում լինել արտիստ, քանզի հենց սկսեցի հայտնի դառնալ, իմ կյանքը դարձավ անկայուն»,- հայտնել է Sia-ն:
Նա հավելել է, որ չի թաքցնում իր դեմքը, եթե տարածքում չկան տեսախցիկներ: Նրա խոսքով՝ այն կեղծամը, որը փակում է իր դեմքը, փորձ է պահպանել թեկուզ մի փոքր գաղտնիություն:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ երգչուհին ներկայացրել է իր նոր ալբոմը: