Մոդել Քենդրա Սփիրսը շուտով կկոչվի թագուհի
24-ամյա ամերիկացի մոդելը նշանադրվել է Կարիմ Ագա խանի որդու՝ արքայազն Ռախիմ Ագա խանի հետ: Նրանց հարսանիքը տեղի կունենա մոտակա մուսուլմանական արարողության ընթացքում: Քենդրա Սփիրսը աշխատել է նորաձևության ոլորտում ամենահայտնի տների հետ՝ «Marc Jacobs», «Dolce & Gabbana», մասնակցել է «Prada և Calvin Klein» գովազդներում: Նշենք, որ արքայազնի հայրը նույնպես ամուսնացել էր մասնագիտությամբ մոդելի հետ: Քենդրա Սփիրսը թագուհու տիտղոսը կկրի միայն ամուսնությունից հետո: