Թուրքիան իրավունք ունի ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնել ցանկացած վայրում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրն իրավունք ունի հակաահաբեկչական գործողություններ իրականացնել ոչ միայն Սիրիայում, այլև աշխարհի ցանկացած վայրում, որտեղ կա ահաբեկչության իրական սպառնալիք: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով «Hurriyet»-ին:
«Թուրքիան իրավունք ունի գործողություններ իրականացնել Սիրիայում և ցանկացած այլ վայրում, որտեղ կան ահաբեկչական խմբավորումներ, քանի որ դա պայքար է մեր դեմ կանգնած սպառնալիքների դեմ»,- նշել է նա:
Էրդողանը նաև նշել է, որ տվյալ դեպքում «պետք չէ խոսել այն պետությունների ինքնիշխանության մասին, որոնք չեն կարող ինքուրույն ապահովել իրենց տարածքային ամբողջականությունը»:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կոչ էր արել ԱՄՆ-ի իշխանություններին պաշտպանել թուրքական իշխանություններին սիրիական քրդերի դեմ պայքարում: