Ուրիխանյանը «Բարև, Երևանի» դիմակն է «պատռում», «Բարև Երևանն» էլ վերջինիս քրեական պատասխանատվության է ենթարկում
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ՝ «Բարև, Երևանի» տարածած այն հաղորդագրության մասին, որ պատրաստվում են ԲՀԿ խոսնակին պատասխանատվության ենթարկել վերջինիս մամուլի ասուլիսոմ հնչեցրած այն տեսակետի մասին, թե ո՞րն է պատճառը, որ տեղամասային հանձնաժողովներում նրանց տեղերը լ րացնում են «Հանրապետական» կուսակցության անդամները:
ցՄենք փորձում ենք հանդուրժողաբար վերաբերվել ոչ իշխանական դիրքերից հանդես եկող այդ դաշինքի` ԲՀԿ-ի հանդեպ վերջին շրջանում ուժգնացած սև քարոզչությանը, բայց երբ Արմեն Մարտիրոսյանը համարձակվեց հերթական անգամ մեղադրել ԲՀԿ-ին ընտրակաշառք բաժանելու մեջ, ես հարկադրված եղա դիմակներ պատռելու, որ մարդիկ իմանան՝ ով ինչ է անում իրականում:
Բնականաբար, նրանք պիտի այսպես արձագանքեին: Ես նույնիսկ ասուլիսի ժամանակ սպասելով այս հիտերիան, ես նշեցի, հիմա էլ ասում եմ՝ պատրաստ եմ հրապարակային բանավեճի «ժառանգության» ներկայացուցչի հետ և հանրությանը ներկայացնել բոլոր մանրամասները»,- նշեց Ուրիխանյանը:
Այն հարցին, թե հնարավոր չէ՞ր համագործակցել «Բարև, Երևանի» հետ որպես երկու ոչ իշխանական ուժեր, խոսնակը նշեց, որ ԲՀԿ-ի կողմից քայլեր եղել են. «Էդ ինչո՞ւ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն համագործակցության եզրեր գտան, իսկ իրենք հրաժարվեցին. հանրությունը թող ևս դրա պատասխանը տա»: