Իմ Երևանյան քրոնիկան
Հաղորդավարուհի Նազենի Հովհհաննիսյանը ֆեյսբուքյան իր ջում գրել է .
Կիսանձրև ու գարնան տաքը։
Սբ. Զորավոր եկեղեցին՝ իր զորությամբ, հավատավորներով լեցուն։
Խաղաղ ու անմեքենա փողոցներն ու ընտանիքի մասին օրը՝ կիրակին, լի հույսով, հավատով ու ապրելու ամբողջ ուժով:
Քաղաքը նման է թաքնված մրջնանոցի, որն անմիջապես արթնանալու է՝ երկուշաբթվա թակոցից։
Կիրակին՝ մեղրածոր ու բարի, Հոգատարությամբ մեզ ուղեկցում է դեպի վաղը, մեր հույսերի ու ցանկությունների իրագործման այսօրն ու ստեղծում մեր անցյալը։ Մի կիրակի...
Իմ Երևանյան քրոնիկան: