Ինչն է կապում ՌԴ ՆԳ նախարարի որդուն, Չայկային և Սամվել Կարապետյանին (լուսանկարներ)
ՌԴ Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Կոլոկոլցևի որդին, պարզվում է, հայտնի գործարար է: Այս մասին հայտնում է Newsru.com-ը: Նրա մասնակցությամբ վերամշակող խումբը գնահատվել է 500 միլիոն դոլար:
Ինչպես հաղորդվում է, 32-ամյա Ալեքսանդր Կոլոկոլցևը արագ զարգացող «Стинком» ընկերության գործընկերն է: Նա չունի իր կայքը, սակայն նրա ակտիվները գնահատվում են կես միլիոն դոլար: Ընկերությունում չեն պատասխանել ընկերության բիզնեսի և նրա հիմնադիրների մասին հարցին: Ընկերության նախագահը, հիմնադիրը և հիմնական սեփականատերը Դավիթ Ստեփանյանն է, ով հայկական սփյուռքում հարգված բիզնեսմեն և բարեգործ է:
«Стинком»-ի ամենահայտնի նախագիծը «Երևան պլազա» առևտրի կենտրոնն է Մոսկվայում, որը կառուցվել է «Տաշիր» ընկերության սեփականատեր, բիզնեսմեն Սամվել Կարապետյանի հետ միասին:
Ընկերության գործունեության մի քանի դրվագներ գալիս են ապացուցելու, որ «Стинком»-ը հատուկ հարաբերություններ ունի կառավարության հետ: Կրկին «Տաշիր»-ի հետ ընկերությունը ցանկանում էր մեծ առևտրի կենտրոն կառուցել մի քանի փոքր առևտրի կետերի տեղում: 2011թ-ին Մոսկվայի քաղաքային հատակագծման կոմիտեն շինարարությունը ոչ նպատակահարմար է ճանաչել և ընդունել այն դադարեցնելու առաջարկը: 2012-13թթ-ին քաղաքային կառույցները հայցեր էին ներկայացնում «Стинком»-ի դեմ՝ պահանջելով մետրոյի մոտակայքի առևտրի կետերը հանել:
32-ամյա Կոլոկոլցևը նաև մասնաբաժիններ ունի ռեստորաններ ունեցող «Il Forno» ընկերությունում:
«Стинком»-ը գլխավոր դատախազի հետ կապված է նաև «Տաշիր»-ի միջոցով, որը համագործակցում է «Георесурс» ընկերության հետ՝ Չայկա կրտսերին պատկանող: