Նարնջի օգտակար հատկությունները
Նարինջը դասվում է ցիտրուսային մրգերի շարքին և առանձնանում է իր օգտակար հատկություններով: Նարինջը պարունակում է օգտակար վիտամիններ` E, B1, B2, B6, B8, B9, ինչպես նաև C վիտամին: 100 գրամ նարինջը կարողանում է բավարարել օրգանիզմի C վիտամինի պահանջը: Սակայն չպետք է մոռանալ, որ նարինջը կարող է առաջացնել ալերգիա, ուստի անհրաժեշտ է կիրառել որոշակի սահմանափակումներով: Իր օգտակարությամբ առանձնանում է նաև նարնջի կեղևը, որից պատրաստում են թեյի թուրմ: