Մադոննան ներկայացրել է վերնազգեստների իր նոր հավաքածուն
Գաղտնիք չէ, որ աստղերն իրենց փորձում են տարբեր բնագավառներում: Որոշ աստղեր բացում են ռեստորաններ, որոշները զբաղվում են կոսմետիկայի բիզնեսով, իսկ ոմանք էլ նոր զգեստներ կամ կոշիկներ են արտադրում: Մադոննան սկսել է զբաղվել վերնազգեստների արտադրությամբ: Նա արդեն ցուցադրել էվերնազգեստների իր առաջին հավաքածուն: Դրանց վաճառքն իրականացվում է համացանցի միջոցով: Մադոննան առաջին անգամը չէ, որ համագործակցում է հայտնի դիզայներների հետ: