Պեսկովի տնային շորերով լուսանկարը համացանցում ամենանքննարկվողն է դարձել
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ շփոթված է համացանցում տեղ գտած իր լուսանկարի շուրջ արձագանքից: Այս մասին գրում է Ren.tv-ին:
Լուսանկարում Պեսկովը կարմիր տաբատով և ուգերով է:
Նա ապշած է, որ ավտոլվացման կետ նրա երեկոյան այցելությունը կարող է համացանցում քննարկման առիթ դառնալ:
«Կարծում եմ՝ դա ընդհանրապես քննարկման թեմա չէ: Ես, ճիշտն ասած զարմանում եմ, որ ավտոլվացման կետ գնալս կարող է պատմություն դառնալ: Ես չեմ ցանականում դա քննարկել»,-ասել է Պեսկովը:
Դմիտրի Պեսկովի լուսանկարը նախօրեին հայտնվել էր ֆեյսբուքում, որի տակ ինչ-որ մեկը գրել էր, որ պատահաբար տեսել է նրան ավտոլվացման կետում: