Թուրքիան հրաժարվում է Սիրիայում ցամաքային գործողություններ իրականացնել
Անկարան չի պատրաստվում Սիրիայում ցամաքային գործողություններ իրականացնել՝ առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ միջազգային կոալիցիայի որոշման: Այս մասին հայտնում է Novostik.ru-ն՝ հղում տալով «Anadolu»-ին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիր Հալիթ Չեվիքը:
Չելիքը նշել է, որ Անկարան աջակցում է «Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումը»: Թուրքիայի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ Թուրքիան գտնվում է «ահաբեկչական խմբավորումների» թիրախում և կօգտագործի իր «ինքնորոշման իրավունքից»:
Նրա խոսքով՝ Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը չի պայքարում «Իսլամական պետության» դեմ:
«Այն տարածքները, որոնք նրանք գրավել են, գտնվում էին չափավոր ընդդիմության վերահսկողության տակ: Թուրքիան Սիրիայի տարածքներում կրակ է բացել ինքնապաշտպանության շրջանակում»,- հայտնել է նա,- Թուրքիան գործում է միջազգային իրավունքի շրջանակում»: