Թուրքիան մտադիր չէ միայնակ ցամաքային գործողություն սկսել Սիրիայում
ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չևիքը լրագրողներին ասել է, որ Թուրքիան իրավունք ունի պատասխան տալու Սիրիայի տարածքից արձակվող գնդակոծություններին, սակայն նաև նախազգուշացրել է, որ իր երկիրը մտադիր չէ միայնակ ցամաքային գործողություն սկսել այդ երկրում: Այս մասին գրում է Bfm.ru-ն՝ հղում ТАСС-ին:
Թուրք գործիչը շեշտեց, որ Անկարան հարգում է Սիրայի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայնլիարժեք իրավունք ունի արձագանքելու և պատասխանելու իր տարածքում հնչող կրակոցներին:
Թուրքական զորքի մուտքը Սիրիա հնարավոր է միայն ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի կազմում, որը պայքարում է «ԻՊ» ահաբեկչական խմբավորման դեմ, կամ էլ այն դեպքում, եթե դա թույլ տա ՄԱԿ-ի ԱԽ-ն: