Մահացել է Ումբերտո Էկոն
Փետրվարի 19-ին, 84 տարեկան հասակում մահացել է իտալացի հանրահայտ գրող ու փիլիսոփա Ումբերտո Էկոն: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով La Repubblica-ին:
Ումբերտո Էկոն ծնվել է Իտալիայի Ալեսանդրա քաքաքում 1932 թ. հունվարի 5-ին: 1954 թ. ավարտել է Թուրինի համալսարանը, որտեղ միջնադարյան փիլիսոփայություն ու գրականություն էր ուսումնասիրում:
1980 թ. թողարկվել է նրա «Վարդի անունը» վեպը, որը բեսթսելեր է դարձել ու գրողին աշխարհահռչակ դարձրել: Նա հայտնի է նաև այլ ստեղծագործություններով:
Նա ախտանշաբանության պրոֆեսոր էր Բոլոնիայի համալսարանում։ Նրա գեղարվեստական գրվածքներն առանձնանում են իրենց հարուստ լեզվով, սիմվոլների չարաճճի օգտագործմամբ, զարմանալի ակնարկներով և տեղեկանքներով և գլուխկոտրուկների ու պատմողական գյուտերի խելոք օգտագործմամբ։ Ժամանակակից մշակույթի վերաբերյալ նրա ակնարկները լեցուն են կատակով և հեգնանքով։ Սեմիոտիկայի, մեկնաբանության, և էսթետիկայի մասին իր մտքերը ապահովել են նրա համբավը որպես ակադեմիական առաջատար մտածողներից մեկի