Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը համագործակցության հռչակագիր են կնքել
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները եռակողմանի հանդիպում են անցկացրել Թբիլիսիում՝ կնքելով համագործակցության հռչակագիր: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն:
Հանդիպման գլխավոր թեման ահաբեկչությունների դեմ համատեղ պայքարելն էր և այդ ոլորտում համագործակցության սերտացումը: Բացի այդ, կողմերը դիտարկել են տրանսպորտային և ենթակառուցվածքային նախագծերը, մասնավորապես՝ «TANAP» խողովակաշարի կառուցումը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը:
Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ, հատուկ նշանակություն է տրվել տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներին:
«Այդ տեսակետից ընդգծվել է էներգետիկ և տրանսպորտային միջանցքների կարևորությունը, որոնք կապում են Եվրոպան Ասիային: Նախարարաներն ընդգծել են նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի կառուցման կարևորությունը»,- նշվում է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ: