Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Անկարայի ահաբեկչության մի քանի անուղղակի իրականացնողների
Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչության իրականցմանը անուղղակի մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է մի քանի մարդ։ Այս մասին նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում, որտեղ մասնակցում էր ահաբեկչության զոհերի հուղարկավորությանը։ Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը։
«14 ձերբակալվածներից 2-3-ը գլխավոր դերն են կատարել ահաբեկչության իրականացման գործում։ Մենք չենք կասկածում, որ կատարողները Ազգային ինքնապաշտպանության ուժերի անդամներ են, որը կազմում է սիրիական քրդերի Ժողովրդավարական դաշինք կուսակցության զինված թևը»,- հայտնել է նա։
Ըստ Անկարայի, Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը, Ժողովրդավարական միությունը և Ազգային ինքնապաշտպանական ուժերը միմյանց հետ կապված ահաբեկչական կազմակերպություններ են։