«Դոմոդեդովո»-ի օդանավակայանի տիրոջը, հնարավոր է՝ տնային կալանքի ենթարկեն
Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրաժարվել է միջնորդություն ներկայացնել «Դոմոդեդովո» օդանավակայանի փաստացի տիրոջը ձերբակալելու համար, ում հետաքննությունը կարծում է պատասխանատու այն բանի համար, որ մահապարտը 2010թ-ին կարողացել է ռումբը անցկացնել զննող սարքերի միջով։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Դրա փոխարեն հետաքննիչները խնդրել են Մոսկվայի դատարանին ձեռնարկատիրոջն ուղարկել տնային կալանքի։ Միջնորդության մասին որոշումը դատարանը դեռևս չի ընդունել։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինին զեկուցել են Կամենշչիկի ձերբակալման մասին, բայց Կրեմլը չունի այս հարցով իր դիրքորոշումը, որպեսզի չազդի հետաքննության վրա։
Բացի այդ, Պեսկովը նշել է, որ ելնում է անմեղության կանխավարկածից և Կամենշչիկին կհամարի անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ճանաչվել դատարանում։