Ռուսաստանը մտադիր չէ նվազեցնել նավթի արդյունահանումը
Ըստ 2016 թ-ի արդյունքների, Ռուսաստանը կարող է մեծացնել նավթի արդյունահանման ծավալները 1.5 տոկոսով։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն՝ հղում անելով ՌԴ Էներգետիկայի նախարարի տեղակալ Ալեքսեյ Տեկսլերին։
«Նավթի արդյունահանման կրճատման հարց դրված չէ։ Մենք ունենք տեխնոլոգիական յուրահատկություններ, ունենք սեփական շահերը, այդ պատճառով էլ մենք որոշեցինք չնվազեցնել նավթի արդյունահանման ծավալները։ Բայց, բնականաբար, եթե նման համաձայնագրերը ուժի մեջ մտնեն, Ռուսաստանը սկզբունքորեն կկատարի դրանք»,- հայտարարել է Տեկսլերը։
Նա պարզաբանել է, որ ՕՊԵԿ-ի երկրների հետ նավթի արդյունահանման սառեցման համաձայնագրի համաձայն, կպահպանվեն հունվար ամսվա ծավալները, որոնք գերազանցում են 2015 թ-ի միջին տարեկան ցուցանիշը 1.5 տոկոսով։